Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Ոմանք պնդում են, թե գլխաշոր կրելը զուտ բարեպաշտական սովորություն է և կապ չունի հոգևորի հետ

Ոմանք պնդում են, թե գլխաշոր կրելը զուտ բարեպաշտական սովորություն է և կապ չունի հոգևորի հետ
10.05.2025 | 22:00

Շատ երկրներում և նաև Հայաստանում կանայք աղոթում են գլխաբաց` ասելով, որ դա պարտադիր չէ։

Գլխաշորը մեծ հոգևոր խորհուրդ ունի և կինը գլխաշոր կրում է հնազանդություն ցուցաբերելու համար։

Ինքս եմ տեսել, թե ինչպես քահանան ննջեցյալի տանը կանանց նկատողություն արեց, որ ննջեցյալի կողքին գլխաբաց աղոթում են։

Բազում անգամներ ես եմ շատերին բացատրել, բայց նորից շատերը ըմբոստանում են և դա արդեն խոնարհության և հոգևոր գիտակցության պակասն է։

Պողոս առաքյալն ասում է` գլխաբաց աղոթող կինը անպատվում է իր գլուխը։

«Եվ ամեն կին, երբ աղոթի կամ մարգարեանա գլխաբաց, ԱՆՊԱՏՎԱԾ կլինի իր գլուխը, որովհետև կլինի այնպես, ասես գլուխն ածիլված լինի (այսինքն նույն անբարո կարգավիճակում, քանզի ածիլում էին անպատիվ կանանց)։ Եթե կինը քողով չի ծածկում իր գլուխը, թող կտրի իր մազերը։ Իսկ եթե կնոջ համար մազերը կտրելը կամ ածիլելն անպատշաճ է, ուրեմն թող քողով ծածկի» (Ա Կրնթ. 11:5-6):

Ներեցեք հարգելի կանայք, բայց սա հստակ պատվեր է։

Գլխաշոր կրելը ունի հոգևոր իմաստ և ոչ թե` զուտ բարեպաշտական սովորություն է։ Եթե այդպես է, ապա ասացեք խնդրեմ, թե ինչու՞ Տիրամայրը կամ Սրբուհիները միշտ գլխաշորով են պատկերվում և ինչու՞ Հակոբ Մծբնա հայրապետը նզովեց այն կանանց, ովքեր իրեն տեսնելով չփակեցին իրենց գլուխներն ու սրունքները։

Սուրբ Սեղանին նայե՞լ եք։

Տիրամոր սրբապատկերում Տիրամայրը գլխաշորով է պատկերված, իսկ ձեզանից շատերը գլխաբաց կանգնում են խորանի առջև։

Իրոք այդքան համարձա՞կ եք, թե՞ Տիրամորից բարեպաշտ եք համարում ձեզ։

Կամ մի՞թե զուտ բարեպաշտական սովորության համար Սուրբ Հայրապետը նզովեց այն կանանց, ովքեր իրենց գլուխը չէին փակել, երբ Հայրապետը մոտեցել էր նրանց։

Կինը պիտի գլուխը փակ աղոթի։ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի ժամանակ կանայք գլուխները փակում էին տղամարդկանց ու մանավանդ` հոգևորականների առջև։ Առաքինի քրիստոնյա կանայք գլուխները փակ են դուրս եկել։

Այսօր շատ կանայք ոչ միայն չեն ուզում գլխաշոր կրել, այլև ավելորդ են համարում այդ պատվերը` համարելով, որ իրենք բարեպաշտ ու պատվիրանապահ մարդիկ են։

Ընտրությունն ամեն մեկինն է։

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ